Մամուլ

Վրաստանում և Քուվեյթում Հայաստանի դեսպանները խնամիացան․ Լուսանկարներ շքեղ հարսանիքից

Կիրակի օրը տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր և Քուվեյթում Հայաստանի նախկին դեսպան Մանվել Բադեյանի եղբորորդու հարսանիքը, այն նշվել է «Օջախ» ռեստորանում։

harsaniq 2

Տղան վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ կրթություն էր ստանում, նա գործունեություն է ծավալում մասնավոր ոլորտում։ Հրավիրյալների շարքում են եղել նախկին պաշտոնյաներ, հոգևորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

harsaniq1

Հարսանիքը ծաղկացրել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան աստղիկները։ Հարսի պարը երգչուհի Արփիի կատարմամբ «Մախմուր աղջիկ» երգի ներքո է եղել։

 

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով