Մամուլ

Վիտալի Բալասանյանն Արցախում ստորագրահավաք է սկսել՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով

Վիտալի Բալասանյանն Արցախում ստորագրահավաք է սկսել՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։

«Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ այսօր Արցախում մեկնարկել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաքը:

Պատահականություն չէ, որ նախաձեռնության հեղինակը հենց Վիտալի Բալասանյանն է և առաջին ստորագրողը հենց գեներալն է:

Սա խոսում է այն բանի մասին, որ այս ստորագրահավաքը հանուն մեր երկրի անվտանգության է, այս ստորագրահավաքը հանուն մեր սահմանների կայունության ու խաղաղության է, հանուն հայրենիքիի է և ամենակարևորը այս ստորագրահավաքը ի ցույց է դնում մարտական ընկեր լինելու ու ունենալու մեծ առաքելությունը:

Շնորհակալ եմ գեներալ թե մարտի դաշտում և թե խաղաղության մեջ ազգս ազգ պահելու համար, շնորհակալ եմ գեներալ լավ մարտական ընկեր լինելու համար, շնորհակալ եմ գեներալ մի ողջ կյանք հայրենիքիս նվիրելու համար…»։

Կիսվել էջում