ԱշխարհՄշակույթ

«Հայկական տիեզերք» գորգը վաճառվել է 30.000 դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7.500. հասույթով կկառուցվի զինվորների սրճարանը

«Հայկական տիեզերք» գորգը վաճառվել է 30.000 դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7.500. հասույթով կկառուցվի զինվորների սրճարանը։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հաշվետվություն է ներկայացրել: Նա նշել է, որ միայն աճուրդից հավաքվել է 66,000 ԱՄՆ դոլար: 

«Հայկական Տիեզերք» գորգը վաճառվեց 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7,500 ԱՄՆ դոլար, Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար և ունենք նվիրատվություն՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։

Եվ այսպես, ավարտվեց Կալիֆորնիայում կազմակերպված բարեգործական միջոցառումը, որի ամբողջ հասույթը կուղղվի մեր Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը»,- հայտնում է Արմեն Մուրադյանը:

Նա նաև հավելում է. «Եվ սա դեռ ամենը չէ,ներկա պահին ամփոփում ենք նաև միջոցառման ընթացքում հավաքված այլ նվիրատվությունները, որի մասին կիրազեկենք քիչ ավելի ուշ»: 

«Հայկական Տիեզերք» գորգը վաճառվել է 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7,500 ԱՄՆ դոլար, Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար եւ բացի այդ եղել է նաև 25,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվություն։

«Հայկական Տիեզերք» գորգը գործելու է աշխատանքներին են միացել հայտնի մարդիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, ջազ երաժիշտ Մալխասը, «Ավրորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան եւ այլք։

Հիշեցնենք, որ աճուրդը և գալա ընթրիքը նախատեսված էին նոյեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի «The Glendale Hilton» հյուրանոցում:

Կիսվել էջում