Մամուլ

Վերջ բամբասանքներին․ Լիլի Մորտոն բացահայտեց՝ ուր էր ամուսնու դուստրը

Ինչպես արդեն հայտնել էինք Լիլի Մորտոն օրեր առաջ մայրացել է, և նրա վերջին հրապարակումները հիմնականում նվիրված են դստերը՝ Ավրորային։

Ավելի վաղ Լիլին ցույց էր տվել նաև, թե ինչպես են իրեն ու նորածնին տանը դիմավորել ամուսինն ու նրա որդին։

Այդ տեսանյութից հետո համացանցում քննարկումներ էին սկսվել, քանի որ կադրերում չէր երևում Լիլիի ամուսնու դուստրը՝ Ռիման։

Որոշ օգտատերեր նույնիսկ ենթադրում էին, թե ընտանիքում խնդիրներ են առաջացել։

Սակայն հերթական հրապարակմամբ Լիլին հերքել է այդ խոսակցությունները։

Ռիմայի և փոքրիկ Ավրորայի առաջին հանդիպման տեսանյութին կից նա գրել է.

«Ավրորայի ու քույրիկի առաջին հանդիպումը։ Ռիման վերադարձավ Մոսկվայից»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում