ԺամանցՏեսանյութ

Վերջին 100 տարում առաջին անգամ հաջողվել է լուսանկարել հազվագյուտ սև ընձառյուծի

Վերջին 100 տարիների ընթացքում առաջին անգամ հաջողվել է լուսանկարել աֆրիկյան սև ընձառյուծի

Սան Դիեգոյի կենդանաբանական այգու գիտնականները հայտնաբերել են այս հազվագյուտ սև ընձառյուծը, որը երբեմն կոչվում է նաև սև պանտերա:

Պարզվում է՝ առասպելական աֆրիկյան ընձառյուծը իսկապես գոյություն ունի:

Կենսաբանները նկարահանել են Քենիայի խոշոր կատվի հազվագյուտ տեսանյութը:

Մինչ այդ այս կենդանու միակ լուսանկարը արվել է Աֆրիկայում 1909 թվականին:

sev yndzaryuts 1

«Երբ նայեցի լուսանկարին 2 աչք էր՝ շրջապատված խավարով: Չէի հավատում, որ մենք լուսանկարել ենք սև ընձառյուծի: Ես հասկացա, որ իրականացրել եմ իմ ողջ կյանքի երազանքը»,- ասում է լուսանկարիչ Ուիլ Բյուրարդ Լուկասը:

Սև ընձառյուծի առանձնահատկությունը շնորհիվ մելանիզմի և գենետիկ մուտացիայի է: Այս տեսակի կենդանիները հանդիպում են առավելապես Մալազիայի շրջանում, որտեղ կենդանիների գրեթե 50%-ը ունեն մաշկի մուգ գունավորում:

Կիսվել էջում