Մամուլ

Հայաստանի իշխանությունները ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Ավելին նա նշել է, որ ադրբեջանցիները թե բանակցային գործընթացում և թե մարտի դաշտում ունեն առավելություն։

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին’ Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը, նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։

Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է,որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է»։

Կիսվել նյութով