Մամուլ

Վերջ՝ կամուրջներն այրված են. սկսում է հետհաշվարկը. Մանրամասներ Փաշինյան-Մարուքյան հանդիպումից. «Հրապարակ»

Վերջ՝ կամուրջներն այրված են. սկսում է հետհաշվարկը. Մանրամասներ Փաշինյան-Մարուքյան հանդիպումից

«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյան-Զոհրաբ Մնացականյան հանդիպման ժամանակ խոսակցություն է գնացել ղարաբաղյան խնդրի, այդ թվում փուլայինի մասին: Մարուքյանը պնդում էր, որ Փաշինյանի հետ հանդիպմանը միայն Արցախից է խոսվել, ԼՀԿ մեր աղբյուրի վկայությամբ, նաեւ՝ «Իմ քայլի» ու ԼՀԿ-ի միջեւ կոնֆրոնտացիայից։  

Էդմոնն ասել է, որ «ԼՀԿ-ում կառուցողական մոտեցում են դրսեւորում, իսկ «Իմ քայլն» անձնականով` Միշիկով է քննադատում, Նիկոլն ասել է, որ տպավորություն է, թե դուք իշխանություններին քննադատում եք նախկինների, այդ թվում եւ Միքայել Մինասյանի հետ սինխրոնացված, ՀՀԿ-ականները Լավրովի` փուլայինի պասը վերցնում, փոխանցում են հանրությանը, դուք էլ փորձում եք օգտվել․․․

Մարուքյան-Փաշինյան հանդիպումից հետո թիմն ակնկալում էր, որ լարվածությունը կթուլանա, սակայն, ինչպես տեսաք` հակառակը եղավ։ Ավելին, միջադեպից անմիջապես հետո, երբ Փաշինյանի հետ խոսել էին, միասին կադրերը նայել, վերլուծել, Մարուքյանը ֆրակցիայում ասել է՝ ներողություն կխնդրեն։

«Անգամ չբացառեցինք, որ ինչ-որ մեկը մանդատը վայր կդնի, օրինակ՝ հետեւից խփած Արտակ Մանուկյանը կամ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, բայց Ալեն Սիմոնյանի բրիֆինգից հասկանալի դարձավ, որ Նիկոլն այլ բան է հրահանգել թիմին»:

Հիմա ի՞նչ է լինելու։ «Պայքար` կոշտ պայքար, կամուրջներ էլ չկան, իրենք ցույց տվեցին, որ քաղաքական աշխատանքի պատրաստակամություն չունեն. սկսում է հետհաշվարկը։

Ու մենք, ըստ էության, հայտարարում ենք, որ այն ուժն ենք դառնում, որը պետք է իրենց հեռացնի իշխանությունից եւ հանրությանն ապացուցի, որ իրենք հեռացող իշխանություն են»: Մասնակցելո՞ւ եք ԱԺ նիստերին, թե՞ բոյկոտելու եք։ «Դեռ որոշված չի, ժամանակ կա, կհասկանանք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում