ՄամուլՏեսանյութ

Իմ և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչությունն իրականացվում է «Դոն Պիպոյի» թելադրանքով․ Դիանա Գասպարյան (Տեսանյութ)

Իմ և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ հակաքարոզչությունն իրականացվում է «Դոն Պիպոյի» թելադրանքով․ Դիանա Գասպարյան

Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«2019 թվականին Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։

Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, դրան հետեւել է վարչական վարույթ, կառուցապատողը որեւէ առարկություն չի արել, ստորագրել է արձանագրության տակ, անգամ վճարել է 200 հազար դրամ տուգանքը։

Սկսվել է «կեղտոտ» արշավ իր, իր ընտանիքի եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ.

Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի Դոն Պիպոյի հանձնարարությամբ, թողտվությամբ եւ հստակ ցուցումներով։ Այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը։

Ավելին, նույն անձը, ըստ քաղաքապետի, ինքնակամ շինարարություն է սկսել Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսն է մտահոգություն հայտնել քաղաքապետին նրա հետ հանդիպման ժամանակ։

Քաղաքապետը նկատել է, որ Արթուր Ասատրյանը ամեն կերպ փորձեր է արել, ոչ ֆորմալ կառավարել քաղաքը, կարծում է, թե ինքը ամենակարող է, բայց չի ստացվի նրա մոտ։

Հարգելի պարոն Ասատրյան, միգուցե դուք շրջապատել եք ձեզ կամակատարներով, բայց իմացեք՝ Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել ձեր կամակատարը։ Այս ամենը պատերազմ է, լկտի արշավ, որը ոչ միայն ուղղված է քաղաքապետի, այլ նաեւ յուրաքանչյուր էջմիածնեցու դեմ»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում