Ազատ խոսքՄամուլ

«Վերահսկողության իսպառ բացակայություն». Ժաննա Ալեքսանյան

«Վերահսկողության իսպառ բացակայություն». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս ինչ սարսափելի վիճակ է։ Ինչպես կարելի է ամեն օր զինվորի մահվան լուր լսել, այն էլ երեքական կամ երկուական։

Վերահսկողության իսպառ բացակայություն։ Եվ քանի դեռ Պաշտպանության նախարարությունն ու զինվորական իրավապահները դիմադրում և չեն ընդունում արմատապես բանակը փոխելուն, հանցագործությունները բացահայտելուն ուղղված կոչերը, այսպես էլ շարունակվելու է։

Դեպքից գրեթե 5 ժամ անց Քննչական կոմիտեն հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել, անգամ դեպքի վայր քննչական խումբ մեկնել է, թե ոչ։

Բավական է ամեն ինչ կոծկեք, բացեք, հաշվետու և թափանցիկ աշխատեք։ Սա է միակ ձևը բանակը փոխելու»։

Կիսվել էջում