Շոու-բիզնես

«Ես կորցնում եմ իմ համբերությունը». Հասմիկ Պապյան

«Ես կորցնում եմ իմ համբերությունը». Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:

Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ «Լուսավոր», ո՛չ «Բարգավաճ», ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:

Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում:

Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը…»:

Կիսվել էջում