Մամուլ

«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է ջրի կապույտ գույնի պատճառը

«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է ջրի կապույտ գույնի պատճառը

Համացանցում տեղադրված նյութի հետքերով կատարվել է համաճարակաբանական հետազոտություն և նշված բնակարանից և շենքի մյուս բնակարաններից նմուշառվել է խմելու ջուր, իրականացվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ, բայց արդյունքում որեւէ շեղում կամ անհանգստացնող բան չի հայտնաբերվել։

Այս մասին այսօր՝ գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեցին Հիվանդությունների վերահսկման կենտրոնից՝ պատասխանելով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին՝ կապված վերջերս համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ ծորակից կապույտ ջուր էր հոսում:

Շշալցված ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից եւս արձագանքեցին, նշելով, որ կատարել են համապատասխան նմուշառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ ջուրը համապատասխանում է խմելու ջրի ստանդարտներին։

«Նշված դեպքը հիմնականում կապված է եղել շենքի ներքին ցանցում առկա՝ բնակչի մոտ սանիտարական սարքերի խափանման հետ, որը կարգավորվել է այս պահին»:

Կիսվել էջում