Մամուլ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են

Shamshyan.com-ը․ Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ռուբեն Բ․-ն Գորիս-Տեղ ավտոճանապարհի 18 կմ հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմքեանայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և աջակողյան հատվածում կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռուբեն Բ․-ն, ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 16-ամյա Ռաֆիկ Մ․-ն, 16-ամյա Մանվել Կ․-ն, 15-ամյա Հայկ Կ․-ն, 16-ամյա Նարեկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

tex goris

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ  քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռվել է վարույթ։

Կիսվել էջում