Մամուլ

Վենետիկից պետք է գան ինձ համոզեն, որ ոտքերս մեկնեմ, պառկեմ, կնոջս ասեմ՝ գնա աշխատի, արի ինձ պահի՞. Գևորգ Պետրոսյան

Վենետիկից պետք է գան ինձ համոզեն, որ ոտքերս մեկնեմ, պառկեմ, կնոջս ասեմ՝ գնա աշխատի, արի ինձ պահի՞։ Վենետիկի հանձնաժողովից գալու են ձեզ համոզեն, որ Ստամբուլյան կոնվենցիան դրական է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ասում է՝ ընտանիքում սոցիալական դերերի կարծրատիպերը պետք է փոխվեն: Այսինքն Վենետիկից պետք է գան ինձ համոզեն, որ իմ տան մեջ ես ոտքերս մեկնեմ, պառկեմ, կնոջս ասեմ՝ գնա աշխատի, արի ինձ պահի, որովհետեւ սոցիալական կարծրատիպերը փոխվե՞լ ա:

Վենետիկից պետք է գան լոռեցուս համոզեն, որ զուգընկերներով ընտանիքը սովորական երեւույթ ա՞

Share