Ազատ խոսք

Վարչապետի մարդամեջ դուրս գալուց բարբաջում է մի կարկառուն հանրապետական, ով Էլեկտրիկ Երևանի ժամանակ 5 րոպե չկարողացավ մնալ

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի մարդամեջ դուրս գալուց բարբաջում է մի կարկառուն հանրապետական, ով Էլեկտրիկ Երևանի ժամանակ մարդամեջ դուրս գալուց հետո անգամ 5 րոպե չկարողացավ մնալ Բաղրամյան փողոցում:

Հանցավոր ռեժիմի կարկառուն պաշտպանը չարաչար սխալվում է, եթե կարծում է, որ մարդամեջ դուրս գալը համակարգչի էկրանի հետևից ֆեյսբուքյան ստատուսներ գրելն է…

Մարդամեջ դուրս եկածը Գյումրիից առանց ավտոշարասյան ու առանց հաստավիզ թիկնապահների ոտքով քայլեց Երևան, ու հեղափոխություն արեց` հանդերում ու չոլերում քնելով:

Իսկ հանրապետականի մոլորյալ գառնուկին կհիշեցնեմ Բաղրամյանի հայտնի վանկարկումը՝ աշոԾյան եղիր…»:

Կիսվել էջում