Մամուլ

«Վարչապետի հետ ճաշում ենք լեգենդար Բիլլ Դրեյփերի, Ֆրանկլին Ջոնսոնի և Թիմ Դրեյփերի հետ». Հակոբ Արշակյան

«Վարչապետի հետ ճաշում ենք լեգենդար Բիլլ Դրեյփերի, Ֆրանկլին Ջոնսոնի և Թիմ Դրեյփերի հետ». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճաշում ենք լեգենդար Բիլլ Դրեյփերի, Ֆրանկլին Ջոնսոնի և Թիմ Դրեյփերի հետ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրեյփերի համալսարանի միջև ստորագրվեց հուշագիր, որը թույլ կտա հայ ձեռներեցներին ԲՏԱ նախարարության աջակցությամբ Դրեյփերի համալսարանում (Draper University) մասնակցել ձեռներեցության և գործարարության ունիկալ դասընթացների՝ Սիլիկոնյան հովտում։ Հուշագիրը նաև նախատեսում է Դրեյփերի ներդրումային ֆոնդի հետ նոր ծրագրերի իրականացում Հայաստանում»։

Կիսվել էջում