Ազատ խոսք

Վարչապետին սպասարկող կառավարական առանձնատունն աստղաբաշխական գումարով վերանորոգում են անում․ Նարեկ Սամսոնյան

Վարչապետին սպասարկող կառավարական առանձնատունն աստղաբաշխական գումարով վերանորոգում են անում․ – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Դատարկ դահլիճում չինական անգլերենով անհասկանալի տեքստ կարդալու ու դրանից հետո վիզը ծուռ, շիվարած ամբիոնին նայելու համար Հայաստանի քաղաքացիներն իրենց գրպանից վճարեցին 350 հազար դոլար միայն ինքնաթիռի համար:

Հիմա մեր ունեցած տեղեկություններով էս գյոռմամիշները Վարչապետին սպասարկող կառավարական առանձնատունն են խայտառակ աստղաբաշխական գումարով վերանորոգում ու դրա թվերն իմանալու համար արդեն պաշտոնական հարցում ենք արել:

Հիմա ինձ հետաքրքիր ա Օրուելի անասնաֆերմայի հայկական պրակտիկ զուգահեռում մարդկանց անասունի տեղ դնողի վերջը ի՞նչ ա լինելու, կամ մինչև վերջին հասնելը սրանք բյուջեն ինչքա՞ն են հասցնելու դատարկել ու էլ ֆանտազիաները ինչեր ա կտրելու»:

Կիսվել նյութով