Մամուլ

Գարեգին Բ-ի պատասխանը՝ եկեղեցականներին «ծնկի բերելու» մասին Փաշինյանի հայտարարությանը

Գարեգին Բ-ի պատասխանը՝ եկեղեցականներին «ծնկի բերելու» մասին Փաշինյանի հայտարարությանը։ «Փաշինյանի ասածի առնչությամբ եկեղեցին իր տեսակետը հնչեցրել է։ Սակայն, ամենայն հավանականությամբ, երբ Փաշինյանը վերադառնա Հայաստան, կքննարկենք այդ հարցը։ Փաշինյանի հետ մենք պարբերաբար հանդիպում ենք ու քննարկում եկեղեցուն, հայրենիքին վերաբերող խնդիրներ և հավանաբար նրա ասածի առնչությամբ էլ կխոսենք»,-ասաց նա։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բն՝ անդրադառնալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությանը թուլացնող եկեղեցականներին «ծնկի բերելու» հարցը։

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսում կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ երբ իրենք ասում են` եկեղեցու ներքին կյանքի մեջ չեն մտնում, որոշ եկեղեցականներ ասում են, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ:

Փաշինյանը նշել էր, որ այդ եկեղեցականները շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն` բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով։

Կիսվել էջում