ՄամուլՏեսանյութ

Վարորդները կտուգանվեն մգեցված ապակիներով մեքենա վարելու համար․ ՆԳՆ փոխնախարար

Վարորդները կտուգանվեն մգեցված ապակիներով մեքենա վարելու համար․ ՆԳՆ փոխնախարար

Մգեցված ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ պահանջը վերաբերում է բոլորին, բացառություն չեն ոչ ծառայողական, ոչ էլ օպերատիվ ավտոմեքենաները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«ՆԳՆ հետ քայլ չի արել, ակտն էլ առանց քննարկման չի ընդունվել։ Սա շատ վաղ ընդունված ԵԱՏՄ ակտ է: Եթե կան մարմիններ, որոնք դեռ չեն հեռացրել թաղանթները, կարծում եմ՝ կարճ ժամանակում կանեն։

Ես նման պատկերացում չունեմ, որ մեր քաղաքացին «տուգանքի մատերիալ է», որովհետեւ սա բխում է մեր հանրության անվտանգության շահերից, եւ այս հանրային բարիքին ծառայող պատասխանատվության ցանկացած միջոց տրամաբանական է։

Մեր քաղաքացիները թող չսպասեն վաղվան կամ մտածեն, որ առաջիկայում նման պահանջ չենք ունենալու եւ հեռացնեն թաղանթապատումները, որոնց պատճառով կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել։

Կա հստակ ստանդարտ՝ առջեւի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանած չափից ավելի։ Հիմա թե դա գործարարանային է, թե քաղաքացին ինքն է արել դա, էական չէ։

Եթե ապակին լուսաթափանցելիության պահանջվող մակարդակը չունի, պետք է անձամբ վերացնի դա, հակառակ դեպքում՝ վարչական պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Սարգսյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով