Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ շենքի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի․ նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է

Ողբերգական դեպք Երևանում․ շենքի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի․ նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և քրեական հետախուզության բաժնմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։

Տեղում հայտնաբերվել է երկտասարդ կնոջ դի։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը մայր ու որդի են։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան գիտակցության չգալով, մահացավ։

Կիսվել էջում