Մամուլ

Վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս բռնվել է գողերից մեկը, երկուսը դիմել են փախուստի

Վարկային կազմակերպության մասնաճյուղը թալանելիս բռնվել է գողերից մեկը, երկուսը դիմել են փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հերթական գողն է բռնվել հանցանքի վայրում։

Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։

Ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատում են, որ 2 հոգի վազելով դիմում են փախուստի, իսկ մեկին, ոստիկանները հետապնդելով, կարողանում են վնասազերծել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի վայրից փախուստի դիմած մյուս 2 հանցագործների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով