ԺամանցՇոու-բիզնեսՏեսանյութ

Վարդուհի Վարդանյանի թոռան 1-ամյակը (Տեսանյութ)

Վարդուհի Վարդանյանի թոռան 1-ամյակը (Տեսանյութ)

Ռուբեն Ավոյանը և Մերի Ղազարյանը տոնել են իրենց առաջնեկի՝ Վարդուհու 1-ամյակը, որին ներկա են եղել մի շարք հայտնիներ, ովքեր ելույթ են ունեցել ծննդյան արարողությանը։

Նշենք, որ զույգն առաջնեկին անվանակոչել է հենց երեխայի տատիկի՝ Վարդուհի Վարդանյանի անունով։

Արարողությունը կայացել է ընտանեկան և ընկերական միջավայրում, որին նաև ներկա էին երգչուհի Սոնա Ռուբենյանը և երգիչ Արամ MP3-ն։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում