Աշխարհ

Ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել

Ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել

Կանադայի Քվեբեկ նահանգում ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է չորս երեխայի կյանք։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստին։

«Չորս երեխաներ մահացած են հայտնաբերվել այն բանից հետո, երբ նրանց ալիքները քշել է ձկնորսության ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Սենտ Լոուրենս գետի վրա, որտեղ 11 հոգուց բաղկացած խումբը ձկնորսություն է կատարել։ Մի քանիսը կարողացել են դուրս գալ, իսկ մնացածին գետը տարել է։

Փրկարարներին դեռևս չի հաջողվել գտնել ևս մեկ տղամարդու։ Նրա որոնումները շարունակվում են։

Կիսվել նյութով