Մամուլ

Վարդենիսում՝ 11-ամյա տղան զբոսայգում գտնվող տնակի տանիքից վայր է ընկել․ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Վարդենիսում՝ 11-ամյա տղան զբոսայգում գտնվող տնակի տանիքից վայր է ընկել․ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անշունչ և անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը։

zbosaygi taniq

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Գեղամ Գասպարյանը։

Արդեն տեղում պարզվել է, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 11-ամյա Ռ. Բ-ն էր, ով ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որպեսզի տանիքի վրայով անցնող ծառի ճյուղից իջեցնի գնդակը, և անզգուշաբար վայր է ընկել։

gndak taniq

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կիսվել էջում