Ազատ խոսք

Վարակն այսպիսի չափերի չէր հասնի, եթե Փաշինյանն անհարկի չանլրջացներ իրավիճակն․ Միհրան Հակոբյան

Վարակն այսպիսի չափերի չէր հասնի, եթե Փաշինյանն անհարկի չանլրջացներ իրավիճակն․ Միհրան Հակոբյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

«Ահա և հարցի պատասխանը, թե երկու օր շարունակ ու՞ր էր կորել Նիկոլ Փաշինյանը

Հերթական ստատուս-հոդվածն էր գրում։ Արդեն սովորական է դարձել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ամեն գրառումից հետո «Հայկական ժամանակ»-ի էջերում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գրած հերթական ցնդաբանության հայտնվելը։

Կրկին նույն անհեթեթ թեզերով հայտնի պացինետն ամեն անգամ ի ցույց է դնում իր պաթոլոգիկ վախերը՝ կրկին «սուր ճոճելով» քրեական գործերով։

Անցած երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ իր «սպառնալիքներից», բռնոցի-բացթողոցիներից վախեցող չկա։ Ավելին՝ դրանք արդեն ծիծաղ են առաջացնում։

Միքայել Մինասյանի անվան շուրջ «մի քանի աղմկահարույց քրեական գործերի» մասին արդեն երկու տարի խոսում է մեկ մարդ և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Միայն նա։ Ու հիմա պացիենտը հոգեխանգարմունքի մեջ է, քանի որ Մինասյանի դեմ որևէ քրեական գործ կարելու նրա հրահանգն ուղիղ երկու տարի է՝ «արդյունք» չի տալիս։

Մամուլն էլ արդեն անոնսել է, որ հերթական նոպայի ժամանակ նա մի քանի օր ժամանակ է տվել Մինասյանի դեմ մի բան մոգոնելու ու քրեական հետապնդում սկսելու համար։ Եվ, ըստ ամենայնի, առաջիկա օրերին ականատես կլինենք հերթական քրեական գործի տնազին, որը «Երկիր-ՀԺ-ի» կանոներով՝ մեկ օրվա կյանք է ունենալու:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում խոսում է «կորոնավիրուսի հետ կապված այս ծանր պահին իշխանություններին թիկունքից հարվածելու մասին»։ Բայց տրամաբանական հարց է չէ՞ առաջանում. ո՞ր պահին Նիկոլ Փաշինյանն & Co-ն հասկացան, որ իրավիճակը ծանր է։ Իրենք չէի՞ն, որ հաշված օրեր առաջ բազմամարդ հավաքներ էին անում:

Ի՞նքը չէր, որ հայտարարում էր՝ «կորոնավիրուսն ու՞մ շունն է, պինցետով հանելու է, օղիով ախտահանի», կամ իր ինֆանտիլ նախարարարը չէ՞ր, որ ասում էր, «քանի որ կորոնավիրուսը լուրջ վարակ չէ, հատուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա»։

Իսկ երբ ահազանգում էինք վերահաս վտանգների մասին, իրենց սպասարկող իրական ու վիրտուալ ֆեյքերը հայտարարում էին, թե «խուճապ ենք տարածում»: Իսկ վարակն այսպիսի չափերի չէր հասնի, եթե Փաշինյանն անհարկի չանլրջացներ իրավիճակն ու պատշաճ ցուցումներ տար:

Հ.Գ.Գ. Նիկոլ Փաշինյանի նշած «ծանր պահի» մասին մենք առաջինն ենք խոսել ու բարձրաձայնել, բայց ինքն այդ պահին զբաղված էր փիփերթով ճաշ ուտելով, իսկ նախարար կոչվող թյուրիմացությունն էլ անձնական հաշիվներ մաքրելով։ Իսկ եթե Փաշինյանն իրեն ասոցացնում է պետության հետ և հույս ունի, որ ինչ-որ մեկն իր շուրջ համախմբվելու է, մեղմ ասած, մոլորության մեջ է։

Եթե նա կարծում է, թե մենք պետք է համախմբվենք փիփերթով ապուր ուտելու, ուղիղ եթերում ձեռքերը լվանալու տեխնիկայի կամ հեքիաթ կարդալու շուրջ, ապա չարաչար սխալվում է: Դա չէ պետությունը, և շատ շուտով Փաշինյանն ու իր խումբը ստիպված են լինելու դա հասկանալ»:

Կիսվել նյութով