Ազատ խոսք

«Ուզում եմ ընկերական խորհուրդ տալ». Կարեն Քոչարյան

«Ուզում եմ ընկերական խորհուրդ տալ». Կարեն Քոչարյան

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի իշխանություններ: Մոտ մեկ շաբաթ չեմ գրել արտակարգ ռեժիմի սահմանափակումների մասին: Պարզապես լուռ հետևում էի: Ուզում եմ ընկերական խորհուրդ տալ:

Հանեք ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի սահմանափակումները: 21-րդ դարում դա անիմաստ է: Կամ պետք է Հյուսիսային Կորեայի նման փակենք ամեն ինչ, կամ ինտերնետի դարում օպերատիվ կառավարել տեղեկատվական հոսքերը: Երրորդ տարբերակ չկա:

Իհարկե ես երբեք ֆեյք չեմ ունեցել, բայց հասկանում եք չէ, որ VPN-ի միջոցով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է որպես, օրինակ, ֆեյսբուք օգտատեր գրանցվել ցանկացած երկրում և գրել ինչ ուզում է:

Էլ չեմ խոսում Tor բրաուզերի մասին: Դրա փոխարեն խստիվ արգելեք բոլոր սրճարանների, ռեստորանների և այլ սննդի և զվարճանքի կետերի աշխատանքը:

Հավաստիացնում եմ ձեզ, որ լրատվական դաշտի և բլոգոսֆերայի ճնշող մեծամասնությունը կօգնի հնարավորինս առողջ և լավատեսական մթնոլորտ ապահովելու համար: Երբեք ուշ չէ սխալն ուղղել: Առողջ եղեք: Ամեն ինչ լավ է լինելու»:

Կիսվել էջում