Ազատ խոսք

Վանեցյանների հետ մտերմացել էինք․ ցավալի է, որ այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան

Վանեցյանների հետ մտերմացել էինք․ ցավալի է, որ այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում, հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիներն ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում:

Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում թե՛ մեր տանը, թե՛ իրենց:

Մարիամ Փաշինյան

Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները: Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:

Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումն անկեղծ էր: Բայց ցավալի է, որ այդ ջերմությունն անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:

Կիսվել նյութով