Մամուլ

Վազգեն Մանուկյանի քավորությամբ ամուսնացել է Վահան Թումասյանի որդին

Վազգեն Մանուկյանի քավորությամբ ամուսնացել է Վահան Թումասյանի որդին

Hraparak.am-ը գրում է․ Երկու օր առաջ տեղի է ունեցել Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի որդու՝ Արշակ Թումասյանի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքի արարողությունն անց է կացվել Շալե Գյումրի հյուրատանը՝ հայկական ավանդական կերակրատեսակների ու քաղցրավենիքի մատուցմամբ։

«Հարսանիքի քավորը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է »-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց փեսայի հայրը՝ Վահան Թումասյանը՝ նշելով․

vahan tumasyan

«Ես զարմանում եմ, թե էդ մարդուն էդքան լավատեսություն, ջիղ որտեղից, այն էլ հիմա, երբ ամեն ինչ շատ վատ է»։

Նշենք, որ զույգի պսակադրությունը կայացել է Բագրավանի նորակառույց եկեղեցում։ Այն կառուցվեց Շիրակ կենտրոնի ջանքերով, քանի որ գյուղում գործող եկեղեցի չկար։

arshak tumasyan
Կիսվել նյութով