ՄամուլՏեսանյութ

«Սև պանտերան» մագլցել է Գեղարդի եկեղեցու գմբեթի վրա․ Տեսանյութ

«Սև պանտերան» մագլցել է Գեղարդի եկեղեցու գմբեթի վրա։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում համացանցում հայտնվել է «սև պանտերա» անունով օգտատիրոջ տեսահոլովակները, որտեղ նա դիմակավորված բարձրանում է տարբեր ժայռերի վրա՝ չօգտագործելով ոչ մի լեռնագնացական սարք։

Այս մասին տեղեկանում ենք «Էկո-Մեդիա ցանց»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։ Տեսանյութում դիմակավորված անձը մսով կերակրում է Կարմիր գրքում գրանցված գիշանգղի ձագի։

Տեսանյութին կից գրված է․ «Իրեն լավ տղու տեղ դրած օգտատերը կարմիրգրքյան գիշանգղի սև երազն է դարձել։ Նա մագլցում է ժայռերի վրա և «ցնցող» տեսահոլովակ նկարելու համար իր կյանքը վտանգում և անհանգստացնում վերացող տեսակի թռչունին»։

Կիսվել