Մամուլ

«Եթե մեկ ցուցմունք լիներ, որ դա հաստատեր, հիմա վաղուց աղմուկը լսել էիք». Քոչարյանի փաստաբանը BBC-ի հոդվածի մասին

«Եթե մեկ ցուցմունք լիներ, որ դա հաստատեր, հիմա վաղուց աղմուկը լսել էիք»։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն այսօր, ասուլիսի ընթացքում, անդրադարձան նաև Մարտի 1-ի վերաբերյալ BBC-ի՝ օգոստոսի 5-ին հրապարակված հոդվածին:

«Տեսականորեն ցանկացած հոդվածի հրապարակում պատահական չէ: Այս պահին չէի ցանկանա գնահատական տալ: Այդտեղ ես տեսնում եմ «BBC»-ի կողմից մանիպուլյացիայի փորձ, մենք հետո կկապվենք իրենց հետ, կտեսնենք՝ ինչից է ծնվել այդ հոդվածը»:

Հ. Խուդոյանն էլ հավելեց, թե պետք է պարզել՝ ի՞նչ է հասկանում հոդվածագիրը՝ նշելով՝ «գործով պարզ է դարձել» արտահայտությունը:

«Եթե քննիչը հարցադրում է անում՝ արդյոք այս հանգամանքներն իրականությո՞ւն են, կամ՝ մենք ունենք օպերատիվ տվյալներ, որ այս հանգամանքները կան, դա դեռ չի նշանակում, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Գոնե մեկ վկա պետք է դա հաստատի:

Պնդում եմ, որ մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ ցուցմունք, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Ասեմ ավելին՝ եթե մեկ ցուցմունք լիներ, որ դա հաստատեր, հիմա վաղուց աղմուկը լսել էիք»,-հայտնեց փաստաբանը:

Կիսվել էջում