ՄամուլՏեսանյութ

Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի մեծ թվով զինվորներ. Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց (Տեսանյութ)

Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի մեծ թվով զինվորներ. Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց (Տեսանյութ)

Երեկ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ գործողություն է իրականացրել ու հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում, ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա ու իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն ու բախում չկա»,-ասաց նա:

ishxanasar dirqer

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: «Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են վիրավորների առկայության մասին ապատեղեկատվությունը: «Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի ԶՈՒ-ն հետ քաշվեն ելման դիրքեր»,- ասաց նա:

dirqer syuniq

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ տեղում ընթանում է աշխատանք, այսօր Կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի նիստ կլինի և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ: Նա կարևորեց, որ այս հարցերում լինեն շրջահայաց, վճռական սկզբունքային:

Մանրամասները՝ Bavnews.am-ի տեսանյութում

Share