Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
Ստեփանավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ այսօր համայնքում տեղացած աննախադեպ կարկուտի հետևանքով սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։
Ստեղծվել է օպերատիվ շտաբ և վնասների գնահատմամբ ու գույքագրմամբ զբաղվող հանձնաժողով։
Կառավարությունը պատրաստակամ է աջակցել և սահմանված կարգով փոխհատուցել պատճառված վնասները։
Տեսանյութը ստորև․


