Մամուլ

ԱՀԱԶԱՆԳ․ 33/50 ընտրատեղամասում բացակայում են №3 քվեաթերթիկները

Շիրակի մարզի Ջրափի գյուղի 33/50 ընտրատեղամասում բացակայել է թիվ 3 քվեաթերթիկների տրցակը։

Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նա կոչ է արել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին ստուգել քվեաթերթիկների առկայությունն ու վիճակը՝ համոզվելու, որ դրանք վնասված կամ պատռված չեն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից Bavnews-ին հայտնել են, որ տեղի է ունեցել շփոթմունք․ մեկ այլ տեղամաս է տեղափոխվել թիվ 3 քվեաթերթիկների երկու տրցակ։

Նշվում է, որ ներկայումս խնդիրը կարգավորվել է։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում