ՄամուլՏեսանյութ

Ստեփանակերտում արցախցիների պահանջով ապամոնտաժվում է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը (Տեսանյութ)

Ստեփանակերտում արցախցիների պահանջով ապամոնտաժվում է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցներից մեկի բակում ամորյա միջոցառման համար տեղադրված տոնածառը եւ վրանները։ Քաղաքացիների պահանջով դրանք այս պահին ապամոնտաժվում են։

«Առավոտ շուտ եկել եմ, տեսել եմ՝ տոնածառ է տեղադրված, ճշտել ենք՝ ովքեր են կազմակերպում, կանչել ենք, եկել են այդ կազմակերպությունից, որին պատվիրված է եղել տեղադրել այդ ամենը, նաեւ քաղաքապետն է եկել, խնդրել ենք, որ խաղաղ ապամոնտաժվի, այս պահին արդեն տոնածառն ապամոնտաժվել է»,- NEWS.am-ին հայտնեց ստեփանակերտցիներից Մարատ Ղահրամանյանը։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրեն նախօրեին զանգել են, առաջարկել գումարի դիմաց լուսանկարել միջոցառումը, ինքը հրաժարվել է։

Հենց այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ միջոցառումը կազմակերպում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում