Մամուլ

Կապան-Ագարակ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

Կապան-Ագարակ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

«Կարևորագույն բնագծեր զիջելու հետևանքով մենք խնդիր՝ ունենք կապված ճանապարհների անվտանգության հետ: Ունենք երեք խնդրահարույց ճանապարհ. դրանք Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ հատվածներն են»,- ԱԺ քննարկմանը հայտարարեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Այսօրվա դրությամբ գործում են Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն ճանապարհները, սակայն Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել այլևս չօգտագործել, որովհետև ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո»,- նշեց Կապանի համայնքապետը:

«Դրա հետ կապված որևէ կարգավորում չկա: Բարեբախտաբար, ունենք այլընտրանքային ճանապարհ, որն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի ու մի քանի անգամ ավելի երկար է:

goris kapan chanaparh

Ձմեռվա ընթացքում ամբողջովին անանցանելի է դառնում»,- ասաց Փարսյանը՝ նշելով, որ ճանապարհը չօգտագործելու պատճառով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի, Խդրանցի գյուղացիները որոշ առումով շրջափակման մեջ են ընկել:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով, որին հրավիրված է նաև Կապանի համայնքապետը:

Կիսվել էջում