Մամուլ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում՝ Հանրապետության տարածքում։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկը, 20-23-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ը՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Կիսվել էջում