Մամուլ

Սպանություն Երևանում․ դեպքի վայրում հավաքվածներից մի քանիսին «ասֆալտին փռելով» բերման են ենթարկել

Սպանություն Երևանում․ դեպքի վայրում հավաքվածներից մի քանիսին «ասֆալտին փռելով» բերման են ենթարկել

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:

Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջաի դատախազ Գևորգ Գևորգյանը: Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատամամբ, հնչեցնում սպառնալիքներ ու հայհոյանքներ:

Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրեցին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է ՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորություն, բայց այդ երիստասարդները շարունակում էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ, մի քանիսին «ասֆալտին փռելով»՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչից հետո նոր միայն քննիչները կարողացան առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն:

karapetyan telman
telman

Առավել մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով