Ազատ խոսք

Երբևէ տեսե՞լ եք, կամ նախկինում տեսնում էիք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում, կամ հիմա ինչ ձևով են շրջում. Մարիամ Փաշինյան

Երբևէ տեսե՞լ եք, կամ նախկինում տեսնում էիք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում, կամ հիմա ինչ ձևով են շրջում. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչու՞ է ամոթ հերթ կանգնելը: Ինչու՞ են մարդիկ իրենց լավ զգում, երբ հերթը առաջ են գցում և անցնում, երբ հասարակական կարգ են խախտում, և պատասխանատվության չեն ենթարկվում:

Ո՞րն է այս երևույթի գեղեցկությունը: Ինչու՞ ենք մենք կարծում, որ անպարկեշտ հասարակական վարքագիծը ուժի նշան է, և ինչու ենք մենք գովասանքի արժանանում այդ վարքագծի համար:

Եկեք ուշադիր լինենք, թե ինչ ենք խրախուսում մեր մտերիմներին:
Երբ կարգը պահանջում է, որ մենք մնանք տանը, հետաձգենք մեր ծնունդը, ուրախությունը կամ ծրագրերը, մենք մեզ ուժեղ ենք զգում, երբ խախտում ենք այդ կարգը: Օրենքի առաջ հավասարության պահանջը, յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզանից:

Երբևէ տեսե՞լ եք, կամ նախկինում տեսնում էիք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում, կամ հիմա ինչ ձևով են շրջում: Սա ոչինչ է քան պարզապես բարդույթ:

Մեր վարքագիծը ուղիղ ձևով կապված է հանրության տեսանելի զանգվածի վարքագծի հետ: Երբ մեր վրա ծիծաղում են կարգ ու կանոն պահելու համար, մենք էլ բարդույթավորվում ենք, կարծում ենք որ կարգ ու կանոն պահելու համար կարժանանանք ծաղրի և հետևաբար չենք պահում հասարակական կարգը:

Մոտ 30 տարի է, մեզ ցույց են տվել որ ուժ է զենքը, փողը, հերթ չկանգնելը, հերթը առաջ գցելը, հարուստ ծանոթներ ու շրջապատ ունենալը: Մեզ սա ցույց են տվել հեռուստացույցով, վարքագծով և տարբեր մեթոդներով:

Իսկ հիմա ժամանակն է, որ սա փոխենք միասին»:

Կիսվել էջում