Մամուլ

Սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Սարգիս Միքայելյանը

Սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Սարգիս Միքայելյանը

Սպանության և սպանության փորձ կատարելու կասկածանքով ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում է 1983 թվականին ծնված Սարգիս Միքայելյանը։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Կիսվել էջում