Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում․ Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով
«Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել Իսրայելի պետական Kan 11 հեռուստաալիքի եթերում․ Հայաստանը ներկայացվել է Ադրբեջանի դրոշի ներքո։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ Արտեմ Չերնամորյանը նշել է, որ դեպքը մեծ դժգոհություն է առաջացրել համայնքում։ Նրա կարծիքով՝ կատարվածը միտումնավոր քայլ չէր, այլ խմբագրական անուշադրության հետևանք։
Չերնամորյանը հայտնել է, որ պատրաստվում է պաշտոնապես դիմել հեռուստաալիքին՝ ներողություն պահանջելու նպատակով։ Նա նաև հիշեցրել է, որ սա Kan 11-ի հետ կապված առաջին աղմկահարույց դեպքը չէ։
2025 թվականին «Եվրատեսիլ»-ի ընթացքում Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստամեկնաբանի հնչեցրած արտահայտությունը ևս քննադատության ալիք էր բարձրացրել, ինչից հետո իսրայելական հեռարձակողը հրապարակային ներողություն էր խնդրել։



