Շոու-բիզնես

Սիրուշոն հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Սիրուշոն հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր սթորի էջում առաջին անգամ լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ։

Երգչուհին դստերը գրկել է և ձեռքը դրել գլխին։

sirusho zabel

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը: Երգչուհին դստերը անվանել է Զաբել։ Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ բացահայտելով դստեր անունն ու դրա նշանակությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը՝ Զաբելը։ Զույգը ունի երկու որդի՝ Ռոբերտը և Միքայելը։

Կիսվել նյութով