Սիլվի Բարկովան հիացած է Ստամբուլով
Հնդիկ գործարարի հետ ամուսնացած և երկար տարիներ Հնդկաստանում բնակվող դերասանուհի Սիլվի Բարկովան կրկին հայտնվել է հայաստանյան մեդիայի և սոցիալական հարթակների ուշադրության կենտրոնում։
Այս անգամ նա այցելել է Թուրքիա՝ Ստամբուլ, որտեղից իր Ինստագրամի էջում ակտիվորեն հրապարակել է ճանապարհորդական լուսանկարներ և տեսանյութեր։
Դերասանուհու հրապարակումները լայն արձագանք են ստացել սոցիալական ցանցերում՝ առաջացնելով նաև քննադատական մեկնաբանություններ։
Դերասանուհին հետևորդների համար ներկայացրել է քաղաքի աշխարհագրական դիրքն ու պատմական ակնարկ արել. «Մի վայր, որտեղ Սև ծովը միախառնվում է Մարմարա ծովին։
Որտեղ Եվրոպան հանդիպում է Ասիային, և երկու ծովերը կրում են Ստամբուլի հոգին։
Իսկ Դուք գիտեի՞ք, որ Ստամբուլն աշխարհում միակ քաղաքն է, որը տարածված է երկու մայրցամաքների՝ Եվրոպայի և Ասիայի վրա։
Կամրջի այն կողմը Եվրոպան է, իսկ այս կողմը՝ Ասիան։ Մի քանի րոպե առաջ ես Եվրոպայում էի»,- գրել է Սիլվին։
Հայտնի է, որ հայ հանրության շրջանում թուրքական քաղաքների վերաբերյալ դրական կամ հիացական հրապարակումները հաճախ ուղեկցվում են տարբեր արձագանքներով և քննադատություններով։
Տեսանյութը ստորև․



