Մամուլ

Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել մտածել Տարոն Մարգարյանի և Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյան-ՀՀԿ խմբակցություն հանդիպման ժամանակ նախկին վարչապետը ՀՀԿ-ականների հետ քննարկել է նաև վարչապետի այլ հնարավոր թեկնածուների հարցը:

Բացի Կարեն Կարապետյանից՝ Սարգսյանը խորհուրդ է տվել մտածել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ: ՀՀԿ-ականները դրական են վերաբերվում Տարոն Մարգարյանին, ում հայրը՝ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀԿ-ականների շրջանում մեծ հեղինակություն ուներ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները ՀՀԿ-ականների մոտ ասոցացվում են կայունության և բարեկեցության հետ:

Կարեն Կարապետյանի թեկնածությունը այնքան էլ միարժեք չի ընկալվում ՀՀԿ-ականների շրջանում, քանի որ վարչապետի պաշտոնում նա հասցրել է նեղացնել բազմաթիվ ՀՀԿ-ականների:

Նյուրի աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով