Շոու-բիզնես

«Հանրահավաքներից նկար չհրապարակելուս միակ պատճառն ամոթս էր»․ Արմինկա

Երգչուհի Արմինկան իր ինստագրամի էջում գրոռում է կատարել.

«Ես երբեք անտարբեր չեմ անցել ո՛չ մի իրադարձության կողքով: Երբեք չեմ վախեցել խոսել շիտակ, ուղիղ ասել այն, ինչ մտածում եմ, այլ ոչ` այն, ինչ շահեկան կլինի ինձ համար….քանզի ատու՛մ եմ կեղծիքը:Հենց այդ պատճառով էլ իմ սերնդակից երգիչների մեջ ե՛ս եմ դարձել միակ մերժվածն ու լռեցվածն`արդեն երկա՜ր տարիներ:

Վերջին օրերին չեմ լռել` վախենալով քննադատությունից. այդ առումով հաստատ երբեք պակաս չեմ զգացել: Լռելուս և Գլենդելի հանրահավաքներից նկար չհրապարակելուս միակ պատճառն ԱՄՈԹՍ էր` երկար տարիներ լռությանն ու մերժմանը դիմակայելուց, աշխատելու հնարավորությունից զրկվելուց, շոու-բիզնեսյան ծախու ու ՖԵՅՔ «ընկերներիցս» հիասթափվելուց ու հեռանալուց, սեփական երկրի օդն այլևս լիարժեք շնչել չկարողանալուց, և դեռ կշարունակեի…այս փակուղուց դուրս գալու միակ ելքը ես էլ, շատերի նման, գտա արտագաղթելու մեջ և ժողովրդի ամենաօրհասական օրերին չդարձա նրա մասնիկը:

Այնուամենայնիվ, ես իմ քայլը վաղուց եմ արել` չծախվելով, չխոնարհվելով, չմուրալով, հետևաբար` չդավաճանելով ինքս ինձ (ոչ էլ որևէ մեկին): Փոխարենը` կորցնելով այն, ինչ կառուցել էի երկու տասնամյակից ավել…»:

Կիսվել էջում