ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանը՝ ռուս խաղաղապահների մասին

Սերժ Սարգսյանը՝ ռուս խաղաղապահների մասին

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անում` ի պաշտպանություն Արցախի: Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վկա ենք այնպիսի իրավիճակի, երբ որ որոշումները կայացվում են օրվա խնդիրներից ելնելով: Ես չեմ տեսնում մեկ, երկու, երեք քայլ առաջ նայելու ցանկություն»: Հարցին՝ ռուս խաղաղապահները մեղավորություն ունե՞ն, նա պատասխանեց.

«Էն կառավարիչները, որոնց իշխանություն եք անվանում, կարո՞ղ են ցույց տալ խաղաղապահների պարտավորություններն ու պարտականությունները: Որևէ տեղ գրվա՞ծ է դա: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ գրված է, նրանք կատարում են:

Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշների վրա: 4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա արդեն նախկիններին դժվար է մեղադրել, մեղադրում են խաղաղապահներին, ռուսներին:

Իհարկե, բոլորիս ակնկալիքներն էլ ավելի շատ են ռուսներից: Բայց ցանկացած ակնկալիք էլ կարելի է փչացնել, ինչպես փչացրեցին: Ինչպե՞ս կարելի էր ծաղրել քո դաշնակցի բարձրագույն պաշտոնյային:Այս խնդրի լուծումն է՝ դիմակայել, պայքարել:

Ուրիշ հնարավորություն չկա: Պատերզմից հետո անցել է 2 տարի ,չէի՞ն կարող մի քաիչ կարգի բերել բանակը»:

Կիսվել նյութով