ՄամուլՏեսանյութ

Որոնվում է Երևանում հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ գործող Paradise Hotel-ի սեփականատերը

Որոնվում է Երևանում հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ գործող Paradise Hotel-ի սեփականատերը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Արսեն Գ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կասկածվում է դեկտեմբերի 9-ին Երևանում՝ Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ի դիմաց, հրազենի գործադրմամբ Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Վլադիմիր Ս-ին սպանելու և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Ա-ին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Գ-ն հանցագործության վայրում գործող «Hotel Paradise»-ի սեփականատերն է, ու նա կամ նրա դրդմամբ հանցագործությունը կատարվելուց հետո նրա օբյեկտում տեղադրված տեսախցիկները ֆիքսող հիշողության գրիչը (DVR) տարել են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 9-ին հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության 65 խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80.100 համարանիշիներով Porsche Cayenne, BMW X6, «յաշիկ» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր, այդ թվում՝ BMW X6-ի վրա։

Կիսվել էջում