Մամուլ

Սերգեյին, իրոք, իզուր եք բանտարկել․ Արմեն Դարբինյան

Սերգեյին, իրոք, իզուր եք բանտարկել․ Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սմբատյանների գործի առիթով.

Քանի որ առավոտվանից ինձ մի թեթև մարզիկ զգացի, մի քիչ էլ՝ մտավորական, ասեմ հետևյալը.

Սերգեյին, իրոք, իզուր եք բանտարկել: Հոր նկատմամբ մեղադրանքը և քրեական հոդվածը շատ ավելի լուրջ է, և պաշտոնական հաղորդագրության մեջ հենց հայրն է նշված՝ որպես նախաքննությանը խոչընդոտող անձ:

Եվ ուրեմն՝ տղային բաց թողեք, նրան անազատության մեջ պահելը տգեղ է ու պատիվ չի բերում ոչ մեկիս:

Հ.Գ. Աչք զարնեց, որ երաժշտական մեր ռահվիրաների ստորագրությունների մեջ չկային մաէստրոներ Թոփչյանի և Դուրգարյանի ազգանունները:

Կարծում եմ սա այն դեպքը չէ, երբ պիտի առաջնորդվել մանր ու միջին վաղեմի «արտադրական» կոնֆլիկտներով, մանր քինախնդրությունը չի սազում մեծ երաժիշտներին:

Բա՛րձր մնացեք»:

Կիսվել էջում