Մամուլ

Սեպտեմբերի 13-ից զինծառայողի հարազատները լուր չունեին նրանից

Սեպտեմբերի 13-ից զինծառայողի հարազատները լուր չունեին նրանից

Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է մեր համաքաղաքացի, Ճամբարակի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Վահանի Անդրեսյանը, ծնված` 2003 թվականին, – այս մասին հայտնում է Հրազդանի համայնքապետարանը։

Սեպտեմբերի 13-ից մինչ այսօր հարազատները լուր չունեին հերոսից։

Հերոս հայորդու հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 6-ին, Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Վանատուր թաղամաս)` ժամը 17:00-ին:

vazgen andreasyan 2

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` նոյեմբերի 7-ին, ժամը 13:00-ին:

Հերոսի աճյունը կամփոփվի Կոճոռի Զինվորական պանթեոնում:

Մեր զորակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։

Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին:

Share