Մամուլ

Սեպտեմբերի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը

Սեպտեմբերի 1-ին՝ մի քանի ժամով, Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության տեղեկացմամբ՝ դադարեցումը պայմանավորված է պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով։

Հեռարձակումը կդադարեցվի սեպտեմբերի 1-ի ժամը 01։00-ից մինչև 07։00-ն։

Աշխատանքների ավարտից հետո հեռուստաալիքների հեռարձակումը կվերականգնվի։

Կիսվեք ձեր էջում