ՄամուլՏեսանյութ

Սգալը անպտուղ գործողություն է․ Աննա Հակոբյան (Տեսանյութ)

Սգալը անպտուղ գործողություն է․ Աննա Հակոբյան (Տեսանյութ)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբույքան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել․

«Սիրելի՜ մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր եւ, իհարկե, տատիկներ,

Շնորհավոր ձեր բոլորի Մայրության եւ գեղեցկության օրը։

Այսօր տոնը նշեցինք կառավարական ամառանոցի տարածքում, մեր բակում, արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի, տատիկների հետ։

anna hakobyan hyurasirutyun 2

Տեսանյութի իմ խոսքը ուղղված է ոչ միայն նրանց, այլ բոլոր մայրերին, նաեւ նրանց, ում որդիները դեռ փոքր են։

Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։

Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, անբարտավանության, ծուլության, չարության եւ մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երեւույթների նկատմամբ։

Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին՝ հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»։

Կիսվել նյութով