Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. մայրը հայտնել է ոստիկանություն, որ իր 11-ամյա տղան անհայտ կորել է

Արտակարգ դեպք Երևանում. մայրը հայտնել է ոստիկանություն, որ իր 11-ամյա տղան անհայտ կորել է

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 32-ամյա Լաուրա Կ.-ն և հայտնել, որ իր 11-ամյա տղան, ով սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկում, ժամը 17:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցից անհայտ կորել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի պարեկները մոտ 7 ժամ մայրաքաղաքի տարբեր հատվածներում որոնողական աշխատանքներ են կատարել՝ երեխային հայտնաբերելու ուղղությամբ:

parekayin carayutyun

Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 00:30-ին Աջափնյակ վարչական շրջանում պարեկները Շինարարներ և Արզումանյան փողոցների խաչմերուկում գտել են երեխային, ում ներկայացրել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ երեխան հանձնվել է ծնողներին:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրատվում:

Կիսվել նյութով